Իրանն ու Սաուդյան Արաբիան նավթային ոլորտում համագործակցությունը վերականգնելու համար քայլեր են ձեռնարկում
Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Մոհսեն Խոջաստեհ-Մեհրը լրագրողներին հայտնել է, որ Թեհրանի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների վերականգնման շնորհիվ նախնական միջոցներ են ձեռնարկվել նավթային ոլորտում երկկողմ համագործակցության համար, հաղորդում է Mehr-ը։
Նա նշել է, որ ընկերություններն աշխատում են Ֆորոզանի հանքավայրում` հավելելով, որ շուտով այս դաշտում արդյունահանման ծավալների ավելացման հետ կապված լավ նորություններ կհայտնեն։
«Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև Ֆորուզանի նավթային համատեղ հանքավայրում Petropars ընկերությունը և ծովային օբյեկտներն աշխատում են երկու ուղղությամբ, և շուտով դրական նորություններ կհայտարարվեն՝ այս հանքավայրից արդյունահանումը մեծացնելու մասին: Պայմանագիր է կնքվել նաև Farzad B գազային հանքավայրի կառուցման համար»,- ասել է նա։
«Ներկայումս Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև չկա որևէ ընդհանուր դաշտ, որի վերաբերյալ որոշում չկայացվի։ Ավելին, երկու երկրների հարաբերությունների վերականգնման հետ կապված սկսվել են երկկողմ համագործակցության նախապատրաստական աշխատանքները»,- նշել է նա։
Խոջաստեհ-Մեհրը նաև հավելել է, որ բոլոր պայմանները քննարկելուց հետո կսկսվեն Արաշի նավթային համատեղ հանքավայրի հորատումը։
Ֆորուզանի նավթային հանքավայրը գտնվում է Պարսից ծոցի տարածաշրջանի Խարկ կղզուց և Սաուդյան Արաբիայի միացյալ Մարջան նավթային հանքավայրից 100 կմ հարավ-արևելք:

