Ակնհայտ է, ար Արմեն Աշոտյանի ընդդիմադիր գործունեությունը շատ է խանգարում Փաշինյանի պլաններին

Անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես է վերաբերվում Արմեն Աշոտյանին, կա մեկ ճշմարտություն.

Հայաստանն այսօր դարձել է քաղբանտարկյալների երկիր։

Ես անձամբ չեմ պատկանում Արմեն Աշոտյանի երկրպագուների ակումբին: Իր կրթության նախարաի եղած ժամանակ ես իրեն շատ եմ քննադատել և մինչ օրս համարում եմ, որ իմ քննադատությունը տեղին է եղել:

Այդուհանդերձ, ես համարում եմ, որ Աշոտյանի դեմ այսօր կարվող գործը քաղաքական հետապնդումների դրսևորում է:

Եթե այդ գործը դեռ 2018-ին են սկսել քննել, ապա ինչո՞ւ հենց հիմա են մեկուսացրել Արմեն Աշոտյանին:

Ակնհայտ է, ար Արմեն Աշոտյանի ընդդիմադիր գործունեությունը շատ է խանգարում Փաշինյանի պլաններին: Վերջինը ցանկանում է, որ արտաքին աշխարհը մտածի, թե Հայաստանում կա հանրային կոնսենսում իր վարած արտաքին և ներքին քաղաքականության շուրջ: Փաշինյանը չի ցանկանում, որ Աշոտյանի նման մարդը, ում ճանաչում են միջազգային հարթակներում և ում խոսքն ազդեցիկ է, հանկարծ այդ միջազգային հարթակներում հայտնվի ու ներկայացնի իրականությունը՝ որ հայ ժողովուրդն իր մեծամասնության մեջ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ տեսնել Արցախն Ադրբեջանի կազմում և համաձայն չէ Փաշինյանի և իր խունտայի վարած քաղաքականության հետ:

Կրկնեմ հարցս՝ ինչո՞ւ հենց հիմա: Տրամաբանական պատասխանն է՝ քանի որ, ըստ ամենայնի, հասել ենք Արցախը հանձնելու և Հայաստանի սուվերեն տարածքների կտորներ Ադրբեջանին նվիրելու պլանի եզրափակիչ փուլին: Եվ Փաշինյանըտ չի կարող թույլ տալ, որ այդ պլանը չհասնի իր ավարտին, քանի որ դա է իր իշխանության մնալու պայմանը, որն իր առջև դրել են իրեն իշխանության բերած Ալիև-Էրդողան-Դրսի խաղացողներ տրիումվիրատը:

Այստեղից աներկբա եզրակացություն եմ անում, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է: Իսկ դո՞ւք:

Նորա Բադոյանի ֆեյսբուքյան էջից