Աշոտյանի ձերբակալումը եղել է քաղաքական պատվեր՝ կապիտուլյացիոն ռեժիմի դավաճանական գործողությունները հանրությունից թաքցնելու համար
Ազգադավ հայրենավաճառների ռեժիմը մի մարտավարություն է ընտրել, որով և կարողանում է այսքան դավաճանություններից և պետական հանցագործություններից հետո դեռ մնալ իշխանության։
Մարտավարության հիմնական մեխը նա է, որ մի խայծ են գցում և դրա թիկունքում անում են իրենց սև գործը։ Եթե ուշադրություն եք դարձրել ամեն անգամ, երբ պետք է ի օգուտ թշնամու մի բան անեն, դրան զուգահեռ կամ դրա նախօրեին մի «ցնցող» կամ սկանդալային միջադեպ է տեղի ունենում։
Օրինակ քովիդի սահմանափակումների ժամանակ ընդունվեց՝ Ստամբուլյան կոնվենցիան, առիթից օգտվելով արգելեցին բոլոր տիպի ցույցերն ու ակցիաները, իսկ այդ ընթացքում կանաչ տարածքների համար ժամանակին պայքարող և կոկորդ պատռող Հայկոն (Հայկ Մարության) շինթույլտվություն տվեց Մաշտոցի այգում խանութներ կառուցելու համար։
Սրանք եզակի դեպքեր չեն, այլ կրում են շարունակական բնույթ, անգամ եթե ֆանտազիան չի հերիքում դիմում են սեփական գրպանային դատավորների և ուժայինների օգնությանը։
Վերջին ամենա անհեթեթ և զավեշտալի իրադարձությունը տեղի ունեցավ ՝ Արմեն Աշոտյանի անձի շուրջ։ Պեղվեց մի հինավուրց և փոշոտ պատմություն, դրա շուրջ կառուցվեց մի լալահառաչ և անիրական հեքիաթ, որի շրջանակներում դատավարական բոլոր հնարավոր և անհնար նորմերի խախտումներով ձերբակալվեց՝ Արմեն Աշոտյանը։
Սա տեղի ունեցավ կապիտուլյանտի հերթական ստերի հիթ շքերթից առաջ և պատճառն այն է, որ Աշոտյանը լիարժեք տիրապետում է, թե՛ Արցախի հիմնախնդրի բանակցային բոլոր նրբություններին և թե՛ Հայաստանի արտաքին և ներքաղաքական հարցերին։
Արմեն Աշոտյանը շատ դիպուկ և ամենայն մանրամասնությամբ հանրությանը ներկայացնում էր իրական խնդիրները և մատնացուկց անում, թե հատկապես, ինչո՞ւ և որ մասով է ստում կապիտուլյանտը և որն է դրա շարժառիթը։
Աշոտյան Արմենին ապօրինի ձերբակալելուց հետո տեղի են ունեցել հետևյալ իրադարձությունները՝
- Նիկոլը մամլո ասուլիս է տվել
- հրավիրվել է իր իսկ ստեղծած 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով։
- ՀՀ ԱԳՆ հանդիպել է թշնամի ադրբեջանի ներկայացուցչի հետ։
Ձերբակալումը եղել է քաղաքական պատվեր, վերը նշված իրադարձությունները պատշաճ չմեկնաբանելու և կապիտուլյացիոն ռեժիմի հերթական հակահայ և դավաճանական գործողությունները չպարզաբանելու և այն հանրությունից թաքցնելու համար։
Արմեն Ամիրջանյանի ֆեյսբուքյան էջից

