ԱՄՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այս հանդիպումը տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շրջանակում։
Ավելի վաղ հայտնել էինք Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման ժամանակացույցը։

