Ադրբեջանը և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն Հարավային Կովկասի «տարածաշրջանում խաղաղության համար»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի շրջանակներում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլիվերլիին։ Այս մասին «Թվիթերում» հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

«Կողմերն ընդգծել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև բարեկամական հարաբերությունները և քննարկել դրանք ընդլայնելու համատեղ քայլերը։ Ընդգծվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված համագործակցության հետագա ամրապնդումը»,- ասված է հաղորդագրությունում։