Մինչև 2021-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար պետք է դրանք պարտադիր հաշվառել Կադաստրի կոմիտեում

ՀՀ Կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ հանրապետության  մարզերում մինչև 2021թ-ը  կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:

Հաշվառում պետք է իրականացնել հետևյալ ժամկետներում․

– քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը,

– բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։