Զելենսկու գրասենյակը դժգոհ է Իսրայելից
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Times of Israel-ին տված հարցազրույցում հիասթափություն է հայտնել այն կապակցությամբ, որ Իսրայելը շարունակում է մերժել իր երկրին ռազմական օգնություն տրամադրելու հարցում։ Նա նշել է, որ երկիրը հույս ունի ձեռք բերել իսրայելական տեխնոլոգիաներ՝ «Մոսկվայի 16 ամիս տևող ներխուժման ընթացքում Ռուսաստանի կողմից տեղակայված իրանական անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար»:
Հարցազրույցի ժամանակ Երմակը հայտարարել է, որ ոչ ոք, բացի Իսրայելից, չի կարող սարքավորումներ տրամադրել իրանական անօդաչուների դեմ պայքարի համար։ Սակայն նա չի պատասխանել Times of Israel-ի հարցին, թե կոնկրետ ինչ տեխնոլոգիայի համար է Ուկրաինան դիմել Իսրայելին։
Երմակը նաև հիասթափություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բացահայտ չի աջակցել Ուկրաինային։ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խոսքով, «Ռուսաստանի և Իսրայելի թշնամի Իրանի միջև զենքի գործարքները պետք է դրդեն Իսրայելին միանալ պայքարին»:
«Մեր դիրքորոշումը 100 տոկոսով սկզբունքային է: Մենք երբեք չենք մոռանում այն փաստը, որ մեր իսրայելցի ընկերներն ու եղբայրներն ունեն նույն թշնամին, ինչ մենք, չգիտեմ ինչու իսրայելցի քաղաքական գործիչները համաձայն չեն, ասել է Երմակը։ «Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու մենք մինչ այժմ պատիվ ենք ունեցել Ուկրաինայում ողջունելու այդքան համաշխարհային առաջնորդների, բայց ոչ Իսրայելի վարչապետին»:

