Նեթանյահուն դեմ է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի ու Իրանի միջև ցանկացած համաձայնության
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ դեմ է ցանկացած ժամանակավոր պայմանավորվածության, որը կարող է ձեռք բերվել միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում։ Այս մասին տեղեկացնում է The Associated Press-ը։
Նեթանյահուն ելույթ է ունեցել իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրություններից հետո, թե Վաշինգտոնի և Թեհրանի միջև, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը նպատակաուղղված է Իրանի միջուկային ծրագրի զսպմանը` պատժամիջոցների որոշակի մեղմացման դիմաց: Այս հաղորդագրությունները չեն հաստատվել, Միացյալ Նահանգները նաև հրապարակայնորեն հերքել է ցանկացած նմանատիպ գործարքը:
Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ նույնիսկ ամենասահմանափակ պայմանավորվածությունները, որոնք անվանում են մինի-համաձայնություններ, իր կարծիքով, չեն ծառայում նպատակին, և իրենք դեմ են նաև դրանց:
Իսրայելցի պաշտոնյաները, այնուամենայնիվ, ենթադրում են, որ որոշ պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել, որոնք սահմանափակում են ուրանի հարստացումը, և որ որոշ ֆինանսական միջոցներ արդեն ապասառեցված են:

