Պակիստանը խոստովանել է՝ 44-օրյա պատերազմում օգնել է Ադրբեջանին

«Մենք շնորհակալ ենք Պակիստանին պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերած մեծ աջակցության համար»։ Այդ մասին Բաքվում՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ալիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա հավելել է, որ Ադրբեջանը միշտ աջակցել և աջակցելու է Պակիստանին՝ Քաշմիրի հարցում(Բաքուն դեմ է հանդես եկել Հնդկաստանի շահերին):

Պակիստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Քաշմիրի հարցում աջակցության համար: Նա հավելել է, որ Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․

«Ադրբեջանական բանակը վերադարձրել է Ղարաբաղը։ Մեր պարտքն էր օգնել Ադրբեջանին այդ հարցում, և Պակիստանը դա արեց», – խոստովանել է Պակիստանի վարչապետը։