Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը ընդմիջվել է 1,5 ժամով՝ նյութերին ծանոթանալու համար․ Փաստաբան
Արմեն Աշոտյանի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունները կատարվել են փետրվար-մարտ ամիսներին: Բացի այն, որ դրանք ոչ մի բանի մասին են, այսօր դրանց տարածումը ուղղակի ապացույց է քաղաքական հետապնդման մասին: Այս մասին հայտնում է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Ավելի ուշ Աթանեսյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ նիստը հետաձգվում է․
«Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով իմ միջնորդությամբ՝ նյութերին ծանոթանալու համար»:

