Բլինքենը ծրագրում է այցելել Չինաստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա շաբաթներին մտադիր է այցելել Չինաստան, հնարավոր է՝ նա հանդիպում ունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Այս մասին հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Միացյալ Նահանգները հույս ունի վերականգնել Չինաստանի հետ բարձր մակարդակի շփումները՝ չնայած շարունակվող լարվածությանը:

