Միկա Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 դրամի չափով

«Ազատագրում» շարժման ղեկավար, բլոգոր Միքայել Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 դրամի չափով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Դատարանի դատավճռի հետ միանշանակ համաձայն չենք և այն կբողոքարկենք վերաքննության կարգով»,-հավելել է նա:

Միքայել Բադալյանը մեղադրվում է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ: