Ադրբեջանի և Իսրայելի նախագահները Բաքվում քննարկել են «Իրանի սպառնալիքը»
Ադրբեջանի և Իսրայելի նախագահները քննարկել են «Իրանի սպառնալիքը»։
ԱՊԱ-ն հայտնում է, որ Բաքվում կայացել է Իլհամ Ալիևի և այսօր առավոտյան Ադրբեջան ժամանած Իցհակ Հերցոգի հանդիպումը։
Իսրայելի նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության մեջ նա նշել է, որ տարածաշրջանի համար վտանգ ներկայացնող երկիրը Իրանն է։ «Այդ կապակցությամբ մենք նաև ծավալուն քննարկումներ ենք անցկացրել»,- ասել է իսրայելական պետության ղեկավարը։
Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։

