Մոսվայի վրա ութ ԱԹՍ է գրոհել․ ՌԴ ՊՆ

Ուկրաինայի անվտանգության ուժերը Մոսկվայի վրա գրոհել են ութ անօդաչու թռչող սարքով․ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր առավոտյան Կիևի վարչակարգը նախաձեռնել է ահաբեկչական գրոհ անօդաչու թռչող սարքերով Մոսկվա քաղաքի օբյեկտների դեմ։ Գրոհին մասնակցել է ութ անօդաչու սարք՝ ինքնաթիռի տիպի։ Հակառակորդի բոլոր անօդաչուները խոցվել են»,- նշվել է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Ռադիոլոկացիոն պաշտպանության միջոցով հաջողվել է ճնշել երեք անօդաչու թռչող սարքի, որոնք կորցրել են կառավարումն ու շեղվել նախատեսված թիրախներից։ Մոսկվայի մարզում «Պանցիր-Ս» հրթիռահրետանային համակարգով խոցվել է ևս 5 անօդաչու։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել էր, որ մայիսի 30-ի առավոտյան Մոսկվայում «անօդաչուի գրոհի հետևանքով մի քանի շենքերում տեղի են ունեցել չնչին վնասումներ»։ Բուժօգնության համար դիմել է երկու մարդ, ոչ մեկը հոսպիտալացվելու կարիք չի ունեցել։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն իր հերթին տեղեկացրել է, որ երեքշաբթի առավոտյան Մոսկվային մոտենալիս խփվել են մի քանի անօդաչուներ։