Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Կրեմլի կայքի հադորդմամբ, Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Էրդողանին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով նրա մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական և փոխշահավետ զարգացման գործում։

Նշվել է, որ թուրք ժողովրդի ցուցաբերած աջակցությունն իր առաջնորդին՝ լրացուցիչ հեռանկարներ է բացում տարբեր ոլորտներում գործնական երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Էրդողանն իր հերթին հաստատել է իր հանձնառությունը ընթացիկ ողջ օրակարգի շուրջ հետագա համատեղ աշխատանքի հարցում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։