Զոհված զինծառայողների հարազատների նստացույցը Կառավարության դիմաց․
Կառավարության շենքի դիմաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն անժամկետ նստացույց են անում:
Նրանք գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ:
Նախօրեին «Որդիների կանք» ՀԿ-ն հայտարարություն էր տարածել, նշելով․
««Վաղը (նկատի ունեն այսօր՝ մայիսի 22-ին-խմբ) Նիկոլ Փաշինյանը, այս շենքում՝ որտեղ ներկա պահին «Որդիների Կանչ» ՀԿ-ն նաստացույց է անում, ունենալու է մամուլի ասուլիս։ Հետևաբար, բոլոր-բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ժամը 9.00-ինց միանալ մեզ: Ասուլիսը սկսելու է ժամը՝ 11:00-ին և մենք ունենք հնարավորություն՝ լրագրողների միջոցով, վարչապետին հարցեր հղելու։
Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանի, որը կալանավորվել է մեկ ամսով՝ Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։

