ԵՄ-ը Վրաստանին կոչ է անում թույլ չտալ ռուսական ինքնաթիռներին մուտք գործել իր տարածք
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն կոչ է արել Վրաստանին, որը հավակնում է անդամակցել ԵՄ-ին, թույլ չտալ ռուսական ինքնաթիռներին մուտք գործել իր տարածք, հաղորդում է Reuters-ը։
ԵՄ-ը նաև կոչ է անում Վրաստանին իր տարածք չթողնել ոչ անվտանգ ռուսական ինքնաթիռներ, քանի որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցները թույլ չեն տալիս Ռուսաստանին ծառայություններ մատուցել դրանց լիցենզավորված սպասարկման համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական ավիաընկերությունները կարող են թռիչքներ սկսել դեպի Վրաստան արդեն հաջորդ շաբաթ:

