Վիրավոր զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ Երևան տեղափոխելու կարիք դեռ չկա. Անահիտ Ավանեսյան

Սոթքի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հետևանքով ունենք չորս վիրավոր, նրանց երկուսի վիճակը բավարար է, երկուսինը՝ միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, կառավարութունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով, զինծառայաղներն ստացել են բեկորային վիրավորումներ, և եթե կարիքը լինի, նոր կիրականացվի Երևան տեղափոխում։

Նախարարը նշեց, որ միջազգային բոլոր հարթակներն օգտագործվելու են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից այսօր շտապօգնության մեքենայի թիրախավորման դեպքիմասին բարձրաձայնելու և հետագայում միջազգային դատարանների դիմելու համար։