ՀՌՕ-ի զինծառայողները Հայաստանում կատարել են դժվարանցանելի տարածքի հետախուզում

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության ստորաբաժանման մասնագետները Հայաստանում, «Ալագյազ» զորադաշտում մասնակցել են բարձրլեռնային դժվարանցանելի տեղանքի հետախուզման մարզումներին։ Այս մասին տեղեկացրել է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

Հատուկ զրահատեխնիկայի և անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ մասնագետները հետազոտել են պայմանականորեն վարակված տեղամասերը. հողի, բուսականության և ջրի նմուշներ են վերցրել՝ պարզելու ռադիոակտիվ ճառագայթման առկայությունը և թունավոր նյութերի տեսակները։

Կատարվել են անձնակազմի տարհանման գործողություններ թունավոր նյութերով պայմանական վարակման վայրից, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն՝ թունավոր նյութերից առաջացած շնչահեղձության և այրվածքների դեպքում։

Մարզման ծրագրում ներառվել են նաև հատուկ տակտիկական և կրակային պատրաստության վարժություններ, կատարվել է ժամանակակից հետախուզական քիմիական մեքենաների վարման նորմատիվների հանձնում։