Անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը. Բորել
ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է Արցախում ապրող հայերի իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։ Այս մասին նա գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ադրբեջանի կողմից միակողմանիորեն հսկիչ անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում հակասում է լարվածության թուլացման և երկխոսության միջոցով խնդիրների լուծման ԵՄ-ի կոչերին»,- գրել է Բորելը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է օժանդակել խաղաղությանը և կայունությանը Հարավային Կովկասում։

