Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները
Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները:
Քիչ անց կմեկնարկի երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա ջահերով երթի խորագիրն այս տարի հետեւյալն է` «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ` պայքար»:
Երթուղին հետեւյալն է՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մ․ Մաշտող պողոտա – Մ․ Բաղրամյան պողոտա – Կիևյան փողոց – Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նշենք, որ այսօր նույն ժամին ջահերով երթ կկայանա նաև Կապան և Հրազդան քաղաքներում, իսկ ապրիլի 24-ին Վեդի, Գյումրի, Իջևան քաղաքներում։

