Մինչև Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում երբեք չի եղել այդքան ռուսատյաց ու այդքան Ռուսաստանից կախված իշխանություն․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մինչև Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում երբեք չի եղել այդքան ռուսատյաց ու այդքան Ռուսաստանից կախված իշխանություն։ Իրենք կլինիկական ռուսատյացներ են, սակայն Հայաստանը երբեք այդքան կախված չի եղել Մոսկվայից։ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը փաստորեն դարձել են ՌԴ-ի կոմպետենցիայի հարց»։

