Ինչ տեղի կունենա, երբ ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը պաշտոնապես ստորագրի փաստաթուղթ, որով ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս

Այն պահին, երբ ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը պաշտոնապես ստորագրի փաստաթուղթ, որով ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, հաջորդ պահից Ադրբեջանը ՀՀ և ՀՀ բոլոր քաղաքացիների դեմ բացելու է քրեական գործեր միջազգային դատարաններում՝ պահանջելով փոխհատուցում (արդեն կա նման դեպք), իսկ շատերին իրավունք է ունենալու ձերբակալելու «որպես պատերազմական հանցագործների»՝ որպես «մեղք» ներկայացնելով «Արցախում ծառայելը»։

Այսինքն գրեթե բոլոր հայ տղամարդիկ դառնալու են փաստացի լեգիտիմ թիրախ Ադրբեջանի համար։

Սա դեռ տեղի չի ունենում, քանի որ ՀՀ-ն երբեք չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ որքան էլ դա պնդում է ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ վարչապետը։

 

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան