Ադրբեջանը դիրքավորվում է իրեն հարմար տարածքներում` մարտական խնդիրների իրականացման համար (տեսանյութ)

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ոչ թե խնդիր է դրել 100 կամ 200 մետր մխրճում ապահովել, այլ եկել դիրքավորվել է այն հատվածներում, որն իր համար բարենպաստ է և իրեն  հնարավորություն է տալու ինչպես ընթացիկ մարտական հերթապահության իրականացման,  այնպես էլ մարտական այլ խնդիրների իրականացման համար, այսինքն հնարավոր պլացդարմ ձևավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար»,- այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Եթե 44-օրյա պատերազմից հետո Արցախից Հայաստան մուտքը Տեղ գյուղից էր և այնտեղ 5 կմ-անոց միջանցքային տրամաբանությամբ բուֆերային գոտի էր ձևավորված, որտեղ ադրբեջանական կողմը դիրքեր չուներ, նաև հայկական կողմը դիրքեր չուներ, ապա Կոռնիձորով ճանապարհի պարագայում Ադրբեջանը ժամկետից 2-3 օր առաջ եկել է և մեկնարկային առումով առավելություններ ստանալով դիրքավորվում է»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում