Սանկտ Պետերբուրգի երկինքը բացվել է թռիչքների համար

Սանկտ Պետերբուրգում օդային տարածքի վերաբերյալ սահմանափակումները վերացվել են։

«Կոմերսանտ»-ի տեղեկացմամբ, Պուլկովո օդանավակայանից հաստատել են սահմանափակումների վերացումը։

Ռոսավիացիայում «Կոմերսանտի» աղբյուրը հայտնել է, որ բոլոր ավիաընկերությունները արգելքի վերացման մասին տեղեկացվել են։

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի կառավարությունը հաղորդել էր, որ Պուլկովոյի օդանավակայանը դադարել է ինքնաթիռներ ընդունել։

ՌԵՆ հեռուստաալքիը, վկայակոչելով անանուն աղբյուրին, հայտնել էր, որ Պուլկովոյի օդանավայականի օդային տարածքը 200 կմ շառավղով փակվել է։

«Երկքնում ռազմական իքննաթիռներ են, կատարվում է խախտումն իրականացնողի որոնում»,- հայտնել էր հեռուստաալիքը։