ՄԻԵԴ-ում շատ լավ հիշում են, որ Ադրբեջանը հրաժարվել է կատարել իրենց ընդունած որոշումը Իլգար Մամմադովի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, օրինակ, շատ լավ հիշում են, որ Ադրբեջանը հրաժարվել է կատարել իրենց ընդունած որոշումը Իլգար Մամմադովի գործով։

Հարցը հասել էր այնտեղ, որ ԵԽ պատմության մեջ առաջին անգամ անդամ պետության դեմ կիրառվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46.4 կետը և դրվեց ԵԽ-ից Ադրբեջանի հեռացման խնդիրը։

Դա ևս մեծ հաշվով որևէ ազդեցություն չունեցավ Իլհամ Ալիևի վրա, և Իլգար Մամմադովը պայմանական ազատ արձակվեց միայն այն ժամանակ (արդեն 8 ամիս անց), երբ ստվերային համաձայնության եկավ նախագահի աշխատակազմի քաղաքական կուսակցությունների և օրենսդիր իշխանության հետ կապերի բաժնի պետ Ադալաթ Վալիևի հետ և տվեց օրվա իշխանությունների հետ համագործակցելու երաշխիքներ։

Ժամանակի սկզբունքային ընդդիմադիր գործիչն այսօր Ալիևի պասիվ աջակիցներից է և լայն հանրության շրջանում հայտնի որպես «գրպանային ընդդիմություն»։

 

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից