Այսօր 250 մլն դոլարանոց փաթեթ է ստորագրվելու «Լիդիան Արմենիա»-ի հետ. կազդարարվի Ամուլսարի հանքի շահագործումը. Վահան Քերոբյան

Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հենց այսօր մենք կստորագրենք մյուս խոշոր հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի շահագործման վերսկսելը: Խոսքն Ամուլսարի մասին է: Մենք այսօր ժամը 5-ին 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ կտա վերսկսել ևս մեկ հանք, որի վերաբերյալ պարտավորությունները վաղուց կան»,-ասաց նա: