Մեզ տանում է դեպի պատերազմ. Ֆրանսիայում զայրացել են Ուկրաինայի մասին Մակրոնի խոսքերից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկիրը տանում է դեպի պատերազմի, «Թվիթերում» գրել է քաղաքական գործիչ և նախկին Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպոն։

«Մակրոնն այսօր երեկոյան Ուկրաինայի մասին ասել է. «Մենք պատրաստ ենք ձգձգվող հակամարտության»: Իսկ նա հարցրե՞լ է ֆրանսիացիների կարծիքը: Իհարկե ոչ: Այս մարդը, ով ենթարկվում է ամերիկյան բազեներին, մեզ պատերազմի կտանի, եթե մենք չկանգնեցնենք նրան»,- վրդովել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր, որ այժմ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակը չէ։