Շվեյցարիան հրաժարվում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսելուց. Ֆրանսիացի քաղաքական գործիչ
Շվեյցարիան Եվրոպայի ավելի պակաս խելագար երկիր է Ուկրաինային զինելու հարցում, կարծում է ֆրանսիացի քաղաքական գործիչ և «Հայրենասերներ» շարժման առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն չի կարողանում հասկանալ, թե ինչու է Շվեյցարիան հրաժարվում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել։
«ՆԱՏՕ-ն չի հասկանում, թե ինչու է Շվեյցարիան հրաժարվում Զելենսկուն զենք ուղարկել: Միգուցե այն պատճառով, որ Շվեյցարիան ավելի պակաս խելագար է, քան մյուս երկրները և հրաժարվում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսելուց: Բրավո, Շվեյցարիա»,-գրել է «Թվիթերում» ֆրանսիացի քաղաքական գործիչը։

