Երևանում փողոցներ անվանակոչվեցին Լուսինե Զաքարյանի, Սվետլանա Գրիգորյանի և Ժիրայր Անանյանի անուններով

Երևանի ավագանին միաձայն ընդունեց փողոցների անվանակոչման երեք որոշում և ավարտեց հերթական նիստերի աշխատանքները:

Ավագանու որոշումներով Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցն անվանակոչվեց դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անվամբ, Նորքի 7-րդ փողոցը՝ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվամբ, իսկ Արաբկիրի 33-րդ փողոցն անվանակոչվեց դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվամբ:

Հասարակությանը հայտնի «Տաքսի-տաքսի» կատակերգական ներկայացման երկու դերասանների՝ Կարպ Խաչվանկյանի, Սվետլանա Գրիգորյանի և  բեմադրող Ժիրայր Անանյանի անունները կրող փողոցները կլինեն հարևանությամբ՝ Արաբկիր վարչական շրջանում: