Մի քանի ուշագրավ հանգամանքներ՝ Թեհրանում Բաքվի դեսպանատան նկատմամբ այսօր իրականացված զինված գործողության վերաբերյալ․ Վարդան Ոսկանյան

Թեհրանում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատուն կոչեցյալի նկատմամբ այսօր իրականացված զինված գործողության արդյունքում պարզ են դառնում մի քանի ուշագրավ հանգամանքներ։

Նախ՝ հարձակումն իրականացրած անձն ատրպատականցի է և պարսկերեն խոսում է ատրպատականյան թյուրքերենին բնորոշ ակնհայտ առոգանությամբ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե Բաքվի քարոզչամեքենայի այն «պնդումը», որ իբր «30 միլիոն ադրբեջանցիներ Իրանում սպասում են Բաքվի բռնապետի հրամանին այս երկիրը կործանելու համար» հերթական լկտի սուտն է և քարոզչական փուչիկ։ Իրականում ատրպատականցիներն Իրանի պետականակերտ էթնիկական խմբերից են և իրանցի այլ ազգությունների հետ միասին պատրաստ են կործանելու հենց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը։

Երկրորդը՝ պարզ է, որ Թեհրանում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատուն կոչեցյալը փաստացիորեն ահաբեկչության և հակաիրանականության կատարյալ որջ է՝ ընդ որում, այնքան հանդուգն, որ առևանգել է հարձակումն իրականացրած՝ Իրանի քաղաքացու կնոջը։ Դա է փաստում նաև հենց Ադրբեջանից բերված անվտանգության աշխատակիցների բավական մեծ քանակը, որոնցից մեկը ոչնչացվել, իսկ երկուսը վիրավորվել են գործողության ընթացքում, հակառակ դեպքում՝ միայն դիվանագիտական գործառույթների իրականացմանը միտված որևէ արտասահմանյան ներկայացուցչություն կարիք չի ունենում նման մեծաթիվ բերովի անվտանգության աշխատակիցների։

Եվ երրորդը՝ Բաքվում, ի վերջո, պետք Է հասկանան, որ Իրանի նման, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծի պոչի հետ խաղալը անհետևանք չի մնում և չի մնալու, հետևաբար Բաքվից հենց այժմ էլ հորդող իրանատյացոււթյան և թշնամանքի հերթական հիստերիան արժանանալու է իրանական անզուգաչափ արձագանքի Բաքվի բռնապետական վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում և ժամանակահատվածում։

 

Վարդան Ոսկանյան