Ջո՛, ոչ. «Նյու Յորք Փոստ»-ը սարսափով է արձագանքել Բայդենի որոշմանը
«Նյու Յորք Փոստ»-ը նոր համար է հրատարակել, որի վրա մեծատառով գրված է «Ջո՛, ոչ»:
Այսպիսով, հրատարակչությունը սարսափել է երկրորդ ժամկետում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հավանական առաջադրման մասին լուրերից:
«Ջո Բայդենը բազմաթիվ ճգնաժամերի պատճառ է դարձել: Մեր երկիրը չի կարող իրեն թույլ տալ նրա նախագահության ևս չորս տարի»,- պարբերականը մեջբերել է հանրապետական Նիկոլ Մալիոտակիսի խոսքերը:
ԱՄՆ գործող նախագահը, որը մինչև հաջորդ ընտրություններ կդառնա 86 տարեկան, մտադիր է 2024 թվականին հայտարարել նախագահական մրցարշավին մասնակցելու մասին։ Պարբերականը նշում է, որ Բայդենը նման որոշում է կայացրել՝ չնայած քաղաքական լուրջ ձախողումներին։
«Նյու Յորք Փոստ»-ը հիշեցրել է ԱՄՆ ներկայիս նախագահի «արժանիքները», այդ թվում՝ բարձր գնաճը, աղետալի իրավիճակը երկրի հարավային սահմանին և աճող առճակատումը միջազգային ասպարեզում։

