Լաչինի միջանցքի վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության թեստ կլինեն. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը և հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Չավուշօղլուն, մասնավորապես, հայտարարել է.
«Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իհարկե, Լաչինի միջանցքի վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության թեստ կլինեն։ Անթույլատրելի է Ադրբեջանի հարստություններն իր տարածքում յուրացնելու փորձը»,- հավելել է Չավուշօղլուն։

