Կոչ եմ անում անել հնարավորը՝ ԼՂ հայերի ճակատագրի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու համար. Ջոն Էվանս

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը (2004-2006 թվականներին) Թվիթերի միկրոբլոգում անդրադարձել է Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

«Որպես Երևանում ԱՄՆ նախկին դեսպան, ես այլևս էական շփումներ չունեմ Պետդեպում կամ Սպիտակ տանը:

Այնուամենայնիվ, ես կոչ եմ անում բոլոր իշխանություններին, այդ թվում՝ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաներին, անել հնարավորը՝ Ղարաբաղի հայերի ճակատագրի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու համար», – գրել է պաշտոնյան։