Թուրքիան այլևս չի մասնակցում Սիրիայում Ռուսաստանի հետ համատեղ պարեկային գործողություններին
Թուրքիան արդեն երկու շաբաթ է՝ չի մասնակցում Սիրիայում Ռուսաստանի հետ համատեղ պարեկային գործողություններին, ասել է Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Եգորովը։
Նոյեմբերի 20-ից Անկարան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում և Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ։
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում թուրքական կողմը չի մասնակցել համատեղ պարեկությանը՝ առանց տրամադրելու պատճառաբանված մերժում»,- Եգորովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը։

