Կադիրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նկատմամբ։ Այս մասին տեղեկություն կա Ուկրաինայի հետախուզական ծառայության տվյալների բազայում։

Փաստաթղթի համաձայն՝ Կադիրովը մեղադրվում է երկու հոդվածով, այդ թվում՝ «ագրեսիվ պատերազմ վարելը կամ ագրեսիվ ռազմական գործողություններ վարելը», որը Ուկրաինայի քրեական օրենսգրքով նախատեսում է ազատազրկում 10-ից 15 տարի ժամկետով։