ԱՄՆ-ում պահանջել են ստուգել, թե Զելենսկին ինչի վրա է ծախսում ամերիկյան գումարները
Breitbart պորտալի ընթերցողները զայրացել են Ուկրաինային օգնության նոր փաթեթ հատկացնելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ծրագրերից։
Օգտատերերը Սպիտակ տնից պահանջել են ստուգել, թե ինչի վրա է Կիևը ծախսում այդ գումարը։
Պարբերականն ավելի վաղ լուր էր հրապարակել, որ ԱՄՆ-ը քննարկում է Կոնգրեսի ընտրություններից հետո Ուկրաինային 50 մլրդ դոլար հատկացնելու հնարավորությունը։ Հեղինակները նշել են, որ Ուկրաինային օգնության հակառակորդների թիվն ավելանում է ինչպես Հանրապետական կուսակցության անդամների, այնպես էլ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության գործընկերների շրջանում։
«Ինչո՞ւ հանկարծ Ուկրաինան դարձավ մեր խնդիրը, սա Եվրոպայի խնդիրն է»,- նշել է օգտատերերից մեկը:
«Գոնե մի անգամ նա (Բայդենը – խմբ.) պետք է մտածի, թե ինչն է ավելի լավ ամերիկացիների համար»,- նշել է մեկ այլ ընթերցող։
«Այս օգնությամբ Ուկրաինայի հետ տեղի են ունենում շատ կասկածելի բաներ, ամենայն հավանականությամբ, մենք խոսում ենք ինչ-որ կոռուպցիոն սխեմաների մասին, քանի որ չկա վերահսկողություն, թե ինչպես է այն օգտագործվում», – մեկնաբանել է մեկ ուիշը:
«Ռազմական առումով Ուկրաինան դատապարտված է, եկեք ինքներս մեզ չխաբենք: Երկու կողմից էլ փողերի վատնում»,- ավելացրել է օգտատերերից մեկը։

