Սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Սոչիում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հանդիպումը տեղի է ունենում Սոչիի «Ռուս» առողջարանում, որտեղ ավանդաբար Բոչարով ռուչեյ նստավայրի հետ մեկտեղ, Պուտինն ընդունում է արտասահմանցի հյուրերին։

Երկուշաբթի նույն տեղում՝ «Ռուս»-ում, նախատեսված է Ռուսաստանի Դաշնություն-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը, որի ժամանակ պետությունների ղեկավարները կքննարկեն Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը։ Գագաթնաժողովում կողմերը կարող են փաստաթուղթ ընդունել, որը հիմք կհանդիսանա ապագա խաղաղության պայմանագրի համար։