Շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, որտեղ աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ. ԱՄՆ Պետքարտուղարություն

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանին Իրանի վերջին զորավարժություններին:

«Ես դրա վերաբերյալ առանձնահատուկ մեկնաբանություն չունեմ։ Իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել, և մենք հստակ նշել ենք, որ շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, մի տարածաշրջան, որտեղ աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որպեսզի թուլացնենք լարվածությունը այդ երկու երկրների միջև և աշխատենք թուլացնել ցանկացած ավելի մեծ լարվածություն, որը կարող է առաջանալ»,- ասել է Փրայսը: