«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել օտարերկրացիների չմիջամտելու վերաբերյալ»․ Աբդոլլահիանը գրառում է կատարել այցի մասին
Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ։ Խոսել ենք Հարավային Կովկասի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի անվտանգության և օտարերկրացիների չմիջամտելու վերաբերյալ։ Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը և երկու երկրի միջև առևտրի ու զբոսաշրջության զարգացումը մեր ուշադրության կենտրոնում են։ Դրան էր ուղղված Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։
در ارمنستان دیداری مهم با جناب پاشینیان در مورد امنیت قفقاز جنوبی ،تعیین مرز بین جمهوری آذربایجان و ارمنستان و عدم مداخله بیگانگان داشتم. تقویت مسیر ترانزیت شمال و جنوب و توسعه تجارت و گردشگری میان دو کشور مورد تاکید ماست.افتتاح سرکنسولگری ایران در قاپان با این هدف انجام شد. pic.twitter.com/DCZDCWUihr
— H.Amirabdollahian امیرعبداللهیان (@Amirabdolahian) October 22, 2022

