«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել օտարերկրացիների չմիջամտելու վերաբերյալ»․ Աբդոլլահիանը գրառում է կատարել այցի մասին

Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ։ Խոսել ենք Հարավային Կովկասի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի անվտանգության և օտարերկրացիների չմիջամտելու վերաբերյալ։ Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը և երկու երկրի միջև առևտրի ու զբոսաշրջության զարգացումը մեր ուշադրության կենտրոնում են։ Դրան էր ուղղված Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։