Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հիմք կդառնա Պրահայի հայտարարությունը. Բայրամով

Պրահայի հայտարարությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հիմք կդառնա։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս և հայ գործընկերների հետ Աստանայում հանդիպումից հետո։

Նա հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Բաքուն հոկտեմբերի 2-ին Ժնևում Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի հիմնական կետերը և հիմա սպասում է հայկական կողմի պատասխանին։ Ըստ Բայրամովի՝ խաղաղության պայմանագրի բազային սկզբունքները հանձնվել են Հայաստանին դեռևս ընթացիկ տարվա փետրվարին։

Պրահայում Ադրբեջան-Հայաստան-Ֆրանսիա-ԵՄ քահայտար ռակողմ հանդիպման ժամանակ, Բայրամովի խոսքով, Բաքուն և Երևանը «արել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ընդունելու մասին, և դա կդառնա խաղաղության պայմանագրի հիմքը»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը կարևորել է Հարավային Կովկասում հաղորդակցություններն ապաշրջափակելու գործնական աշխատանքը սկսելը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը «կոնկրետ գործողությունների կողմնակից է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի շրջանակում, որի վերաբերյալ հանձնաժողովի երրորդ նիստը տեղի կունենա առաջիկայում»։