Թշնամին ինժեներական-ամրաշինական աշխատանքներ է սկսել ՀՀ-ից օկուպացված նոր տարածքներում

Թշնամին էս պահին թուլացրել է Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի ուղղությամբ կրակի ուժգնությունը նաև էն պատճառով, որ ինժեներական-ամրաշինական, աշխատանքներ է սկսել ՀՀ-ից օկուպացված նոր տարածքներում։ Թշնամին հիմա մեր հողի վրա, մեր տանը նոր դիրքեր է սարքում, դեպի էդ դիրքերը տանող նոր ճանապարհներ է գցում, որ մեզնից խլված նոր տարածքներում դիրքավորվելուց ու ամրանալուց հետո արդեն էդտեղից շարունակի պատերազմն ու իր առաջխաղացումը։

Մի քանի ժամ, հնարավոր է մի քանի օր կրակի թուլացմամբ ուրախանալ ու արխային ընկնել պետք չի։

Թշնամին մեր տնից դուրս չի եկել։

Թշնամու նպատակներում բան չի փոխվել։

 

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից