Մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը գումարվել է ՀՀ–ի խնդրանքով. Պեսկով

Մեկնարկել է ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը, որը գումարվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության ֆոնին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով` Վլադիմիր Պուտինը մասնակցում է գագաթնաժողովին։

ՀԱՊԿ–ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստն ընթանում է Հայաստանի խնդրանքով։