Ֆրանսիայի նախագահը պատրաստ է խոսել Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամությսւն է հայտնել զրուցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Նախագահ Մակրոնը պատրաստ է մտքերի փոխանակում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», – ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Նա նշել է, որ Ֆրանսիայի ղեկավարը մինչ այդ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչպես նշել է դիվանագետը, Ֆրանսիան կոչ է անում «պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։

