Ռուսաստանը ծանր հրանետային համակարգեր է տեղափոխում Խարկովի ուղղությամբ

Ռուս զինվորականները Խարկովի ուղղությամբ են տեղափոխում ТОС-1А «Солнцепёк» ծանր հրանետային համակարգերը, դեպքի վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Խարկովի ուղղությամբ ինտենսիվ մարտեր են ընթանում ուկրաինական զորքերի դեմ, որոնք չորեքշաբթի անցել են հակահարձակման։

ТОС-1А- ն նախատեսված է կենդանի ուժի, տեխնիկայի և ամրաշինական կառույցների խոցման համար՝ 220 մմ տրամաչափի ջերմոբարիկ զինամթերքի օգնությամբ, որոնցից չի կարելի թաքնվել բլինդաժներում: