Եվրահանձնաժողովն այս շաբաթ 5 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն կառաջարկի Ուկրաինային
Բրյուսելն այս շաբաթ Ուկրաինային կառաջարկի լրացուցիչ 5 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն, «Թվիթերում» հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Ուկրաինայում իրադրությունը տեղերում նախկինի պես պահանջում է մեր չթուլացող աջակցությունը: Բացի այն 10 միլիարդ եվրոյից, որը մենք արդեն տրամադրել ենք, այս շաբաթ մենք կառաջարկենք լրացուցիչ 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնության տեսքով: ԵՄ-ն Ուկրաինայի կողքին կլինի այնքան, որքան պահանջվի»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը թվիթերում՝ մեկնաբանելով հանդիպումն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ:
Սեպտեմբերի 5-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-Ուկրաինա ասոցիացիայի ութերորդ խորհուրդը, որտեղ, Եվրահանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է երկկողմ օրակարգը, մասնավորապես, ասոցիացիայի շուրջ համաձայնագրի կատարումը և համագործակցության վիճակը:
Խորհրդի նիստում համանախագահել են ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ուկրաինայի վարչապետը:

