Թուրքիան անելու է ամեն ինչ ՌԴ-ից Հայաստանի ունեցած կախվածությունն ավելի մեծացնելու համար․ Իրանագետ

Թուրքիան անելու է ամեն ինչ ՌԴ-ից Հայաստանի ունեցած կախվածությունն ավելի մեծացնելու համար։ Պետք լինի մի 10 օրով մի 20.000 հոգի կմտցնի Շիրակ։ Առանձնապես բարդ բան չկա դրանում։

Կարաբեքիրներ չկա՞ն, թե՞ Էրդողանն է Աթաթուրքից պակաս թուրք։

Բնական է՝ դրա դիմաց մի ուրիշ տեղ մի բան կստանա։

Ու դա պլան մինիմումն է, որովհետև եթե գործերն ավելի լավ գնան ու ՌԴ հետ համաձայնեցնելու խնդիր չունենա, էլ ավելի «մեծ» գործեր կբռնի։

Էս առևտրի հնարավորությունը մենք ենք տալիս հիմա թուրքերին, միայն մենք՝ «թուրքերի հետ պիտի խոսվի» առարկայական ոչինչ չխոստացող թեզը իբր կյանքի կոչելով։

Մնացած ամենը, ինչ քննակվում է էստեղ (սահմանների բացում, առևտուր և այլն), ընդամենը հիվանդ երևակայության արդյունք է։ Անում են էլի առևտուր։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից