Իրանական տելեգրամյան ալիքները տեսանյութ են տարածել ուկրաինական կողմից Ռուսաստանի դեմ կռվող ադրբեջանցի վարձկանների վերաբերյալ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, կից գրառում կատարելով․
«Իրանական տելեգրամյան ալիքները տեսանյութ են տարածել ուկրաինական կողմից Ռուսաստանի դեմ կռվող Բաքվի բռնապետական վարչախմբի վարձկանների վերաբերյալ։
Կադրերից մեկում «Բարև Ադրբեջան» ասող բաշիբոզուկը ձեռքով ցույց է տալիս պանթյուրքիստական ահաբեկչական «Գորշ գայլեր» կառույցի գայլի խորհրդանիշը, նույն այն նշանը, որը էրդողանական վարչախմբի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Բուենոս-Այրեսում մեքենայից ցույց էր տալիս իր այցի դեմ բողոքի գործողություն կազմակերպած արգենտինահայերին»։

