Փարաքարում կհիմնադրվի Հայաստանում առաջին արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների դպրոցը

Փարաքար համայնքի Իսահակ Գասպարյան 2 հասցեում կհիմնադրվի Հայաստանում առաջին արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների դպրոցը։ Տեղեկությունը հայտնում է Արմավիրի մարզպետարանը։

GITC – Information Technologies Center-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Փարաքար համայնքի, «Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անվան» բարեգործական հիմնադրամի և բարերար Նշան Կարայանի հետ:

Դպրոցի առաքելությունը լինելու է միջմարզային համագործակցությունն ու երիտասարդների համախմբումը։ Այստեղ հանգստյան օրերին մենթորների օժանդակությամբ տեխնոլոգիական արտադրանքներ են ստեղծելու Հայաստանի բոլոր մարզերի աշակերտները: